ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Էրեկ լավ էր, քանց վուր էսօր»

«Էրեկ լավ էր, քանց վուր էսօր»
04.02.2013 | 18:53

Առաջիկայում քաղաքային տրանսպորտի երթուղիները կհամալրվեն մասնավորի կողմից ներկրված ևս 80 ավտոբուսով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Չնայած բարեփոխումներին` երթուղիները շարունակում են աշխատել ծանրաբեռնված, քաղաքացիները դժգոհում են նոր ավտոբուսների վատ որակից, համարային խառնաշփոթից:

Քաղաքային տրանսպորտի բարեփոխումը ի՞նչ է ենթադրում և ե՞րբ կավարտվի: Խոսակցություններ են շրջանառվում, որ նույն երթուղում կգործեն և՛ ավտոբուս, և՛ միկրոավտոբուս: Միկրոավտոբուսը նախընտրող ուղևորները կվճարեն 200 դրամ:
Ի պատասխան մեր հարցերի` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացրին, որ քաղաքային տրանսպորտի բարեփոխման գործընթացը կրում է շարունակական բնույթ։ Նույն երթուղում չեն կարող գործել և՛ ավտոբուս, և՛ միկրոավտոբուս, իսկ ուղեվարձի թանկացման վերաբերյալ կանխատեսումներ չկան։
Հաջորդ մտահոգությունս երթուղայիններին փոխարինած ավտոբուսների աշխատանքային ժամերին է վերաբերում: Երեկոյան 18-ից հետո ավտոբուսները գրեթե չեն աշխատում: Տրանսպորտի վարչության պատասխան նամակում նշված է, որ մեր դիտարկումը չի համապատասխանում իրականությանը, անգամ առաջարկել են ուսումնասիրություններն իրականացնել համատեղ: Նշում են, որ միկրոավտոբուսներին փոխարինած ավտոբուսները երևանցիներին սպասարկում են մինչև երեկոյան ժամը 23:00-ն:
Գուցե որոշ երթուղիներ աշխատում են մինչև 23:00-ն, և աշխատում են շատ լավ: Մինչ բարեփոխումներն էլ նախանձելի ռիթմով գործող երթուղիներ կային (23:00-ից հետո էլ էին աշխատում): Պարոնայք պատասխանատուներ, ուսումնասիրություններ կատարելու փոխարեն երբեմն-երբեմն օգտվեք քաղաքային տրանսպորտից, ականջ դրեք քաղաքացիների դժգոհություններին և սեփական կաշվի վրա զգացեք անորոշ ժամանակով երթուղուն սպասելու-չսպասելու «հաճույքը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2642

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ